-
01.05.2018|
20:32
Նիկոլ Փաշինյանը նշեց այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-
01.05.2018|
20:29
«Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում», - հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:
-
01.05.2018|
20:27
Վարչապետի ընտրության հարցով Աժ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է` «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։ Նրանցից ոչ մեկը քվեարկության ծրար չի թողել։
-
01.05.2018|
09:51
Միջազգային հայտնի լրատվամիջոցներ ներկայացնող 100-ից ավելի լրագրողներ են հավատարմագրվել ԱԳՆ-ում ԱԺ-ում վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար` Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
01.05.2018|
09:11
Երեկ «Ելքը» Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու: Երկրորդեց ՀՅԴ-ն, երրորդեց ԲՀԿ-ն: Չչորորդեց ՀՀԿ-ն:
-
30.04.2018|
20:19
ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է:
-
30.04.2018|
20:16
Մենք բոլորս պարտավորված ենք այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն` ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
-
30.04.2018|
20:16
Ես որևէ վայրկյան չեմ կասկածում, որ քաղաքական հանգուցալուծման պարագայում մենք շատ արագ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Տնտեսության բնագավառում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
-
30.04.2018|
20:13
Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է` ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի հարցին։ «Հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
-
30.04.2018|
20:12
Ուրախ եմ, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման սկզբին ասաց Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալ եմ նման հնարավորության համար: